Թուրքական Cihan լրատվական գործակալությունը, վկայակոչելով սիրիական SANA պետական գործակալությանը, հայտնել է, որ սիրիական անվտանգության ուժերը Իդլիբի մոտ կանխել են թուրքական սահմանից զինված գրոհայինների ներթափանցման հերթական փորձը։
Այս անգամ խոսքը 15 հոգանոց զինված խմբի մասին է։ Սահմանը հատելիս տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 գրոհային։ Գրոհայինների թվում կան նաև վիրավորներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը սիրիացի սահմանապահներն Իդլիբ նահանգում կանխել էին 35 զինված գորհայինների խմբի՝ թուրք-սիրիական սահմանը հատելու փորձը։ Ապա սիրիական նավատորմը կանխել էր ծովային ճանապարհով Թուրքիայից Սիրիա ներթափանցելու լիբիացի զինյալների փորձը։









































