Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստորեն մերժել է Իրանի տարածքում ընկած RQ-170 տիպի անօդաչու թռչող սարքը վերադարձնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խնդրանքը։
Ահմադինեժադը հայտարարել է. «Ամերիկացիները որոշել են Իրանին նվիրել լրտես-ինքնաթիռ։ Այժմ Իրանն ունի այդպիսի անօդաչու ինքնաթիռ, որի հետ աշխատում են իրանցի մասնագետները»։
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին էլ հայտարարել է, որ ամերիկյան այդ անօդաչու թռչող սարքն արդեն Իրանի սեփականությունն է։





































