Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ մոտալուտ բանակցությունների սկսմանը.
«Երբ Վրաստանն ու ԵՄ-ը կկնքեն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր, այդ ժամանակ կավելանա դեպի եվրոգոտու երկրներ վրացական ապրանքների արտահանումը։
Ներկայումս Եվրոպան գնում է մեր արտադրանքի 22 տոկոսը։ Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը շատ կարևոր է մեր ֆերմերների ու գյուղացիների համար։ Նրանք հնարավորություն կստանան իրենց արտադրանքը հասցնել եվրոպական շուկաներ»։
Հիշեցնենք, որ ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ-ի ու Վրաստանի միջև բանակցությունները մեկնարկելու են 2012 թվականի սկզբին։