Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին

Հռոմում հանդիպել են Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Հռոմում է աշխատանքային այցով Իտալիա ժամանած ՀՀ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցիի հետ:

«Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Հռոմում և անձամբ շնորհավորել արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք առավել խորացնել մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը», – ասել է Է. Նալբանդյանը:

Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով և փոխադարձ բարեկամության դրսևորումներով, և այդ ամենը ամուր հիմք է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համար:

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձել են հայ-իտալական քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի:

Մշակութային փոխանակումների տեսանկյունից նախարար Նալբանդյանը կարևորել է Հռոմում «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» և Վենետիկում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսների անցկացումը և շնորհակալություն հայտնել Իտալիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում մշակութային արժեքների վերականգնողական կենտրոնի հիմնադրման համար:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրամիություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը:

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային խնդիրների: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում