Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Արմեն Գևորգյանը խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Արագածոտնի մի շարք համայնքներում գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ֆինանսների նախարարը, Արմավիրի և Արագածոտնի մարզպետները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա. Բախշյանը, գյուղատնտեսության նախարարության, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում 2004-2007թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած «Մանշին», «Ման-Նախ» և «Տեդաս» ընկերությունների աշխատանքներում արձանագրվել են թերություններ և խախտումներ:

Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ` պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Մանշին» և «Ման –Նախ» ընկերությունների թույլ տրված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերով դատաքննությունն ավարտվել է, կայացվել են վնասը վերականգնելու վերաբերյալ դատական վճիռներ:

Վերոնշյալ ընկերություններից ներկայումս միայն «Մանշինն» ունի 10 մլն դրամի պարտավորություն, որը մինչև դեկտեմբերի 15-ը մարելու ժամանակացույց է կնքել համայնքապետերի հետ: Պարտքը չմարելու դեպքում գումարը գանձվելու է դատական կարգով:

«Տեդաս» ընկերության տնօրենի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, և դատարանը որոշելու է ընկերության կողմից վերջնական պարտավորությունների չափը:

Ընկերությունը գնահատված վնասի չափով գումար է փոխանցել Ոստիկանության դեպոզիտային հաշվին, և մեղադրանքն ապացուցվելու պարագայում գումարը գանձվելու է:
Խորհրդակցության ավարտին փոխվարչապետն արձանագրել է, որ նկատված չարաշահումների բոլոր դեպքերով վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, դրանց հիմնական մասը վերականգնվել է, մյուս մասի վերականգնման գործընթացը շարունակվում է:

Արձանագրվել է սակայն, որ նշված համայնքներում (Արագածոտնի երկու և Արմավիրի յոթ համայնքներում) գազիֆիկացման աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի լրացուցիչ 600 մլն դրամ:

Փոխվարչապետը նկատել է, որ վերջին տարիներին գազիֆիկացումն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի աջակցությամբ, և լրացուցիչ միջոցներ ներգրավելու պարագայում դրանք առաջնահերթ կուղղվեն այն համայնքներին, որտեղ աշխատանքներն անավարտ են մնացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում