Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Բաքվում չեն բացառում արաբական հեղափոխության սցենարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կոնֆլիկտոլոգ, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների հետազոտության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը:

– Պարոն Յունուսով, վերջին շրջանում, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո եղած հայտարարության և վիլնյուսյան հայտարարության մեջ, ինչպես նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության մեջ անընդհատ խոսվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող պատահարների հետաքննման մեխանիզմների ներդրման մասին: Ձեր կարծիքով` այս խնդրի անընդհատ բարձրաձայնումը հնարավո՞ր է հիմք ծառայի դրանց իրագործման համար:

– Այդ մեխանիզմներն արդեն կան, և մենք այսօր Ամերիկա ենք հայտնագործում, մոռանալով, որ այդ մեխանիզմները մշակվել են դեռևս 90-ականներին: Պետք չէ մոռանալ, որ ԼՂ կոնֆլիկտի շուրջ բանակցային գործընթաց է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ, և հենց ՄԽ-ի շրջանակներում մշակվել են մեխանիզմներ: Ավելին` կան մարդիկ, ովքեր դրանցով զբաղվում են, ինչպես օրինակ` Անջեյ Կասպրշչիկը: Շփման գծում տեղի ունեցող դեպքից անմիջապես հետո նրա առաքելության ներկայացուցիչները գալիս են դեպքի վայր, ուսումնասիրում եղելությունը, պատրաստում են հատուկ զեկույց ու ներկայացնում կողմերին և ՄԽ-ին: Եվ հետագայում` բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում քննարկվում են այդ զեկույցները և հարցը, թե ինչ պետք է արվի, որ այդ միջադեպերն այլևս չլինեն: Դա, իմ կարծիքով, մեխանիզմ է, բայց այստեղ հարց է, թե ինչպես պետք է արվի, որ շփման գծում տեղի ունեցող դեպքերը կրճատվեն:

Ինչ վերաբերում է հոգևոր առաջնորդների վերջին հայտարարությանը խնդրի վերաբերյալ, ապա ես դրա մասին չեմ էլ ցանկանում խոսել, քանզի դա դեկլարատիվ հայտարարություն էր, մանավանդ որ` նման հայտարարությունները հիշեցնում են Լեոպոլդ կատվի հայտնի արտահայտությունը` «Երեխաներ, եկեք ապրենք համերաշխ», բայց հետո նույն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը՝ վերադառնալով շատ հանգիստ կարող է հայտարարել, որ հայերին պետք է ոչնչացնել: Այդ իսկ պատճառով ես հոգևոր առաջնորդների այդ հայտարարությանը լուրջ չեմ վերաբերվում, ինչպես լուրջ չեմ վերաբերվում այն մարդկանց հայտարարություններին, ովքեր փոխում են իրենց կարծիքը ամեն 15 րոպեն մեկ, քանզի հենց դա է առաջացնում անվստահություն երկու կողմից էլ: Եվ այս վերջին հայտարարություններում էլ խնդիրը ոչ թե այդ մեխանիզմներն են, այլ այն, թե ինչպես անել, որ դրանք իրականացվեն:

– Իսկ միայն հայտարարություններով և զեկույցներով հնարավո՞ր է իրականացնել այդ մեխանիզմները և նվազեցնել շփման գծում արձանագրվող դեպքերը:

– Ամենագլխավորն այս հարցի լուծման համար կլինի այն, որ կողմերը ստորագրեն Օտտավայի հռչակագիրը, որն արգելում է շփման գծում ականների տեղակայումը: Ցավոք սրտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն գնում այդ քայլին: Կողմերի երկրորդ փաստարկը այն է, որ քանի դեռ չի լուծվել ԼՂ հարցը, իրենք չեն կարող հրաժարվել ականների գնումից, և դա անհրաժեշտ ռազմատեխնիկայի մաս է: Ինչ վերաբերում է դիպուկահարներին, ապա այս հարցի մասին բազում անգամ խոսվել է թե՛ ՄԽ հայտարարություններում, թե՛ երկրի ղեկավարների հանդիպումներից հետո, բայց տեսնում ենք, որ որևէ տեղաշարժ այստեղ էլ չկա: Այսինքն` խնդիրը մեխանիզմների մեջ չէ:

– Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը:

– Ցանկություն չկա, քանզի ղարաբաղյան հակամարտությունում հիմնական հարցը ոչ թե ԼՂ-ի կարգավիճակն է. դա տեխնիկական հարց է. այլ այն, որ կողմերը միմյանց չեն վստահում: Եվ այստեղ բացարձակապես կարևոր չէ, թե ով ինչ է ասում: Ալիևն, օրինակ, ասել է, որ ԼՂ-ին կշնորհվի բացարձակ անկախություն, բայց պարզ է, որ նրան ոչ ոք չի հավատում հայկական կողմում: Հարցը հենց սա է. երբ կողմերը միմյանց չեն վստահում, մնացյալը կարևոր չէ և մնացյալը քարոզչական պատերազմ է՝ հայերը կարծում են, որ ԼՂ հարցը դե ֆակտո լուծված է և մնացել է դե յուրե լուծվի, ինչն էլ կլինի ժամանակի ընթացքում, և պարզապես պետք է համբերություն ունենալ: Ադրբեջանում էլ նույնն է. ադրբեջանցիները կարծում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, իրենք հարստանում են, իսկ Հայաստանն աղքատանում է ու շատերը հեռանում են երկրից: Այսինքն` կան մի շարք միֆեր, որոնք ևս խանգարում են, ու և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այդ բանակցություններն օգտագործում են քարոզչության համար, ոչ թե լուծման: Այսօր իրականում բանակցություններն անցկացվում են ամերիկացիների, Արևմուտքի համար, որ նրանք մեզ չմեղադրեն, որ տեսնեն, որ ժողովրդավարական ճանապարհով ենք աշխատում: Բայց բանակցությունները չեն ստացվում, որովհետև չկա իրական կոմպրոմիս: Ճիշտ է, երկու կողմերն էլ ասում են, որ ցանկանում են կոմպրոմիսի ճանապարհով հասնել խնդրի լուծման, սակայն նրանցից յուրաքանչյուրը կոմպրոմիս ասելով` հասկանում է կոմպրոմիս իր օգտին: Հայաստանի համար կոմպրոմիսն այն է, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, Ադրբեջանի համար կոմպրոմիսն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, վերջ, այլ ճանապարհ չկա, բայց չէ՞ որ դա կոմպրոմիս չէ: Եվ հենց սա է, որ խանգարում է հարցի լուծմանը: Տեսեք, ինչ են ասում Ալիևը և Սարգսյանը՝ նրանք փաստացիորեն խոսում են նույն բանի մասին սեփական տեսանկյունից: Բայց պետք չէ դնել այս երկընտրանքը, պետք է խոսել, քննարկել, և միգուցե կծնվի երրորդ տարբերակը ներկայիս երկու՝ «պատերազմ կամ փոխզիջում իմ օգտին» տարբերակների փոխարեն:

– Պարոն Յունուսով, չե՞ք կարծում արդյոք, որ քաղաքական կամք էլ չկա երկու կողմի ղեկավարների կողմից հարցի լուծման, քանզի երկուսն էլ ունեն լեգիտիմության խնդիր:

– Այո՛, այստեղ կա խնդիր, բայց խնդիրը ոչ այնքան լեգիտիմության մեջ է, որքան այն, որ Ալիևն ու Սարգսյանը հստակ գիտեն, որ եթե իրականում զբաղվեն հարցի լուծմամբ, ապա կպարտվեն որպես քաղաքական գործիչ, կարող են գնալ այնպիսի փոխզիջման, որն ընդունելի չէ հասարակության համար, որպես քաղաքական գործիչ կկորցնեն ներքին դիվիդենտներ, իսկ այդ դեպքում «ինչո՞ւ ռիսկի դիմեմ, այսպես էլ ինձ համար լավ է»՝ սա կասի թե՛ Ալիևը, թե՛ Սարգսյանը: Լուրջ փոխզիջման գնալու համար պետք է ունենալ մեծ վստահություն սեփական երկրում, քանզի այս հարցի նկատմամբ հասարակությունը չափազանց ագրեսիվ է տրամադրված: Ավելին` եթե մենք հայ և ադրբեջանցի քաղաքական գործիչներին, քաղաքագետներին տեղերով փոխենք, որևէ մեկը չի գուշակի` հա՞յ է խոսում, թե՞ ադրբեջանցի: Մեր հասարակությունները նման են, պարզապես ինքներս մեզ չենք տեսնում և դիմացինին ենք մեղադրում անհանդուրժողականության մեջ, և այսօր առավել բարդ է երիտասարդ սերունդի հարցը, քանզի եթե մենք մեկ պետության մեջ ապրել ենք ու ճանաչում ենք միմյանց, այսօր հայ երիտասարդը իր ադրբեջանցի հասակակցին չի էլ տեսել, ավելին` ես վախենում եմ, որ նրանք ԼՂ հարցի կարգավորմամբ կսկսեն զբաղվել անգլերենով, մենք գոնե ռուսերեն էինք խոսում: Կարծում եմ` այդ օրը գալու է, քանզի այս հակամարտությունը երկար է տևելու, ու այդ հարցով զբաղվելու են մեր երեխաները, իսկ միակ նորը այդ կարգավորման մեջ լինելու է լեզուն, որով նրանք խոսելու են:

– 2012 թ. նախընտրական և ընտրական տարի է թե հակամարտության կողմերի, թե միջնորդ երկրների համար, ու դրանով պայմանավորված` կա կարծիք, որ 2012-ին էլ առաջընթաց ԼՂ հարցի կարգավորման ասպարեզում չի լինելու:

– Եթե ես ասեմ, որ առաջընթաց չի լինելու ոչ 2013-ին, ոչ էլ 2014-ին, դա ինչ-որ մեկին կզարմացնի՞: Իհարկե, հստակ է, որ ընտրական տարիներին ակտիվ բանակցություններ չեն վարում, բայց ես գիտեմ նաև այն, որ երբ կողմերը չեն զբաղվում իրական արդյունք ստանալով, այլ զուտ քարոզչություն են օգտագործում բանակցությունները, ապա ես ինքս լուրջ չեմ ընկալում այն հայտարարությունները, թե առաջիկայում առաջընթաց է լինելու: Այնքան խիստ տարբեր են կողմերի դիրքորոշումները, որ առաջընթաց պետք չէ սպասել ոչ 2012-ին, ոչ էլ առաջիկա տարիներին:

– Իսկ Ադրբեջանում արդեն սկսվե՞լ են նախընտրական պատրաստությունները, ինչպիսի՞ն է ադրբեջանական ներքաղաքական իրավիճակը ընտրություններից առաջ:

– Ո՛չ, մեզանում իրավիճակը խիստ տարբերվում է Հայաստանից: Ադրբեջանն առավել ակտիվ հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից: Հայաստանում գոնե կա ընդդիմության խարիզմատիկ առաջնորդ, որը իր վերադարձով ապացուցեց, որ ինքը քաղաքական գործիչ է: Բայց նա երկրորդ քաղաքական գործիչն էր Կարեն Դեմիրճյանից հետո, որը ապացուցեց, որ հեռանալուց հետո էլ հնարավոր է վերադառնալ և մեծ աջակցություն ստանալ: Կարծում եմ` դա կապված է ոչ միայն անձերի, այլև Հայաստանի հասարակության ներսում կատարվող պրոցեսների հետ. մարդիկ փոփոխություններ են ուզում, ուզում են, որ միշտ լինի ընդդիմություն: Իսկ Ադրբեջանում, ցավոք, այն ավանդական ընդդիմությունը, որը կար, չափազանց թուլացել է, և ես չեմ հավատում, որ նրանք կարող է որոշիչ դեր կատարել: Մեզանում այլ զարգացումներ են ընթանում, մարդիկ կորցրել են հավատը, որ Ադրբեջանում ընտրությունների ճանապարհով հնարավոր է բան փոխել: Արտաքին ազդեցության առումով էլ է մեզ մոտ բարդ: Եթե Հայաստանում և Վրաստանում պրոռուսական և պրոարևմտյան ուղղություններն են գերակշիռ, և քաղաքական պայքարն էլ այդ ուղղությունների միջև է, ապա Ադրբեջանում այդ ամենին գումարվում է նաև պրոիսլամական ուղղությունը: Ռուսական ուղղությունը Ադրբեջանում թույլ է և առավել թուլացել է 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո, ավելին՝ Ռուսաստանը չունի արժեքներ, ինչպես Արևմուտքը, որոնք կարող էին համակրանք առաջացնել: Արևմտյան ուղղությունը, որը գերակշռել է ադրբեջանական հասարակությունում ԽՍՀՄ անկումից հետո, կորցրել է իր վստահությունը այն բանից հետո, երբ նույն արևմուտքը ողջունեց 2003 և 2006 թթ. կեղծված ընտրությունները, և այսօր Ադրբեջանում ԱՄՆ-ին և Արևմուտքին չեն հայհոյում միայն ալարկոտները: Իսլամական ուղղությունն այն ուղղությունն է, որը հավատ է տալիս ժողովրդին, և արաբական հեղափոխություններն էլ մեծ արձագանք են գտել ադրբեջանական հասարակությունում: Այլ հարց է, որ իսլամիստների մեջ մեզանում դեռևս չկա ուժեղ և խարիզմատիկ լիդեր: Այնպես որ, չեմ կարծում, որ առաջիկա ընտրություններում Ալիևը ուժեղ մրցակից կունենա, կարծում եմ` որևէ ինտրիգ ընտրությունների ժամանակ չի լինի, Ալիևը կընտրվի, իհարկե, ինչպես միշտ` ընտրությունները կկեղծվեն, ինչն էլ կառաջացնի պրոիսլամական տրամադրությունների աճ, բայց լուրջ պայքար չի լինի: Սակայն այլ բան է, թե ինչ է լինելու հետո՝ այսօր շատ լուրջ քննարկվում է արաբական հեղափոխության տարբերակը, հարց է, թե երբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում