Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 17 ցուցարարի, որոնք «օկուպացիոն» ակցիա էին կազմակերպել աշխարհում խոշորագույն, ԱՄՆ ներդրումային Goldman Sachs բանկի դիմաց:
Ինչպես հայտնում է amNewYork պորտալը, հարյուրավոր մարդիկ, որոնց գլխին դրված էին կաղամար հիշեցնող գլխարկներ, երկուշաբթի հավաքվել էին բանկի շենքի դիմաց: Ցուցարարները բողոքում էին ֆինանսական հաստատությունների քաղաքականության դեմ, որոնք իրենց թոփ մենեջերներին վճարում են շատ մեծ գումար:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Goldman Sachs բանկը մարդկանց գիտակցության մեջ կաղամարի հետ է ասոցացվել լրագրող Մեթ Թաիբի Rolling Stone ամսագրում տպագրած հոդվածից հետո, որում բանկն անվանվել է «հսկա կաղամար-վամպիր, որը ծածկում է մարդկանց դեմքը և արյան է վերածում այն, ինչ փողի հոտ ունի»:
«Այն, ինչ անում են նրանք, գողանում են մեր փողերը»,-ասել է ցուցարարաներից մեկը:
Հիշեցնենք, որ «Գրավեք Ուոլ Սթրիթ» շարժումը սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Ակցիայի մասնակիցները բողոքում էին ֆինանսական ինստիտուտների, սոցիալական անհավասարությունների դեմ: Ակտիվիստները համարում են, որ իրենք գործում են ԱՄՆ բնակչության մեծամասնության անունից, այստեղից էլ գալիս է շարժման մեկ այլ անունը` «99%»: Այն հետագայում տարածվել է ԱՄՆ տարբեր քաղաքներում, Կանադայում և եվրոպական մի շարք երկրներում:









































