Կանադայի արտագաղթի նախարար Ջեյսոն Քեննին հայտարարել է, որ կանադական քաղաքացիություն ընդունել ցանկացող մարդիկ իրավունք չունեն ծածկել երեսը չադրայով:
Մոնրեալում անցկացվող մամլո ասուլիսի ժամանակ Քեննին ասել է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են Կանադայի քաղաքացի դառնալ, պետք իրենց երեսը ցույց տան: BBC-ին հայտնում է, որ «ծածկված երեսը» հակասում է Կանադայի հավասարության, սոցիալական համախմբման սկզբունքներին:
Ֆրանսիայի և Բելգիայի իշխանություններն ավելի վաղ արգելել էին կանանց կողմից փարաջայի կրումը հասարակական վայրերում:











































