1890թ. այս օրը Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը:
Հայ պատմաբան, հայագետ Մկրտիչ Հովսեփի Էմինը` իսկական ազգանունը` Կարապետյան, ծնվել է 1815թ.ին :
Եղել է Լազարյան ճեմարանի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ:
Էմինի աշխատասիրությամբ են լույս տեսել Ղազար Փարպեցու, Հովհաննես Դրասխանակերտցու, Մովսես Կաղանկատվացու, Մխիթար Այրիվանեցու, Վարդան Արևելցու և Ստեփանոս Օրբելյանի բնագրերը:
Ռուսերեն և ֆրանսերեն է թարգմանել հայ միջնադարյան հեղինակների մի շարք աշխատություններ, այդ թվում` Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը (լույս է տեսել 1858թ. փետրվարին, երկրորդ վերամշակված հրատարակությունը` 1893թ.): Հեղինակ է խորենացիագիտական ուսումնասիրությունների:









































