Այս ամիս աշխարհի քաղաքական գործիչները, տնտեսագետները և ակտիվիստները հավաքվել էին Բոննում` ներկայացնելու աղքատացած ու ավերված Աֆղանստանի իրենց տեսլականը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բռնությունների և ապստամբությունների հետ մեկտեղ, երկիրը կնոջ համար ծննդաբերության առումով ամենավտանգավոր վայրերից է:
Նոր տվյալների համաձայն`2008թ. ծննդաբերած ամեն 100 000 կանանցից 1400-ը մահացել է, ինչը համարվում է դրական միտում, քանի որ 2000թ. յուրաքանչյուր 100 000 ծննդաբերող կանանց 1800-ն է մահացել:
Հանրային առողջապահության նախարությունը հայտնում է, որ մայրական առողջությունը դարձրել է իր առաջնային խնդիրներից մեկը` ավելացնելով մանկաբարձուհիների թիվը (400-ից 3000-ի) և մեծացնելով շտապօգնության ծառայությունների մատուցման հնարավորությունը:
Reuters-ը գրում է, որ կանանց համար ծննդաբերելիս վտանգը սկսվում է արդեն տրանսպորտային միջոցից, քանի որ ընտանիքների մեծ մասը չունի ավտոմեքենա, ինչը կանանց գյուղական տարածքներից քաղաք տեղափոխելիս մեծ խնդիրներ է ստեղծում:
Երկրում զգացվում է նաև մանկաբարձների և կին բժիշկների պակաս, հատկապես թալիբների` կանանց կրթությունը և ազատությունը սահմանափակող օրենքների պատճառով, ինչը սասրափելի է մի երկրի համար, որտեղ տաբու է տղամարդ բժշկի կողմից կին հիվանդին բուժելը:








































