Այսօր տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26116127 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 633 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 53 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 533 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 508,065,589 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7076 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0901 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլերներ:








































