Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.51-ին Երևանի «1-02» ծառայության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի-Գեղամասար գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում` բախվել են «Վազ 2101» մակնիշի 35 լլ 307 պետհամարանիշի և «Գազ 31» մակնիշի 31 լտ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները. կա 4 զոհ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:










































