ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարների շտաբի կոմիտեի նախագահ, Բարաք Օբամայի ռազմական խորհրդական գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ խիստ անհանգստացած է Եվրամիությունում տիրող պարտքային ճգնաժամի պայմաններում լուրջ անկարգությունների առաջացման հավանականությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Դեմփսին հայտնել է, որ եվրոգոտու երկրների կառավարությունների կոշտ տնտեսական միջոցառումները կարող են առաջացնել քաղաքացիական զանգվածային անկարգություններ: Բացի այդ, գեներալը նշել է, որ Եվրամիությունը պահպանելու ուղղությամբ Եվրոպայի առաջնորդների ձեռնարկած քայլերը բավարար չեն, և ԵՄ-ն կարող է փլուզվել: Դեպքերի նման զարգացումը Պենտագոնը գնահատում է որպես սպառնալիք ԱՄՆ համար՝ կապված ազգային անվտանգության նոր մարտահրավերների առաջացման հետ:









































