Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման դեպքում, երկիրը կհայտնվի լուրջ սպառնալիքների առջև.
«Եթե հակահրթիռային համակարգերը տեղակայվեն Սև ծովի գոտում, ապա բացառված չէ, որ Վրաստանը հայտնվի Իրանի հարվածի տակ։ Վրաստանը չի հանդիսանում Իրանի թիրախ։ Իրանը Վրաստանի դեմ զենք չի գործածում։ Բայց եթե մեզ մոտ տեղակայվեն հակահրթիռային համակարգեր, ապա Վրաստանն ակամայից ներառվում է այդ գործընթացում։ Եթե որոշման իրավունքը վերապահվեր ինձ, ապա ես ԱՄՆ-ին թույլ չէի տա այդ համակարգերը տեղակայել Վրաստանում»։