Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հալածանքի ձևն ու ոճը ոչ միայն տնտեսական վեճի, այլև քաղաքական վրեժի տեսք են ստացել. «Սարդարապատ» շարժում

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը սփյուռքահայ բարեգործ Նարեկ Հարությունյանի (Հարթունյանի) կալանավորման կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Հայաստանի երրորդ հանրապետությունում իշխանությունը զավթած բռնատերերի խամաճիկային «արդարադատությունը» արձանագրել է հերթական խայտառակ դրսևորումը: Տարիներ շարունակ երկրի ազգային հարստությունը թալանի ենթարկող և մի քանի ընտանիքների միջև բաժանած, ինչպես նաև ողջ տնտեսությունը «ստվերային» միջոցներով կառավարող ռեժիմը վերջապես որոշեց «օրենքի իշխանություն» հաստատել տնտեսության ոլորտում:

Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, որ «հանուն հարկային արդարության» սկսված պայքարը թիրախ ընտրեց սփյուռքահայ Նարեկ Հարությունյանին և Հարությունյան ընտանիքը` մարդկանց, որոնք ներդրողների մեջ առանձնանում են իրենց մշակութային և արվեսասեր կերպարով և գործերով: Հարությունյան ընտանիքը առանձնանում է հայ մշակույթի և արվեստի բնագավառում վերջին տասնամյակում կատարած որակական և քանակական տեսակետից բացառիկ ներդրումներով` հիմնելով արվեստի և մշակույթի իր տեսակի մեջ եզակի կենտրոններ Երևանում և Շուշիում, իրականացնելով հարյուրավոր մշակութային նախագծեր Հայաստանում և արտերկրում: Ավելին, Հարությունյան ընտանիքը և Նարեկ Հարությունյանը այն առաջին սփյուռքահայերն են, որոնք խոշոր ներդրումներ են արել ազատագրված տարածքներում` հիմնելով Քնարավան գյուղը Քարվաճառի շրջանում:

Հատկանշական է, որ նման զարգացումները հետևել են օրեր առաջ սփյուռքին ուղղված Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ կոչերին`համագործակցել, ներդնել, վերադառնալ Հայաստան: Եթե հիշենք, որ վերջերս սփյուռքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ` Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեն, Շարլ Ազնավուրը, Լևոն Հայրապետյանը և ուրիշները, կոշտ և անկեղծ գնահատական են տվել Հայաստանում տիրող աղետալի իրվիճակին, ապա հասկանալի է դառնում իշխող ռեժիմի այսպիսի կեցվածքի պատճառը:

Այս իմաստով, Նարեկ Հարությունյանի գործը, արտացոլելով քրեա-օլիխարխիկ համակարգի տրամաբանության ողջ գունապնակը, պետք է դիտարկվի ոչ թե որպես առանձին դեպք կամ թյուրիմացություն, այլ որպես սփյուռքահայ հանրությանը և մտավորական շրջանակներին մի քանի պատասխան զգուշացումներ անելու և մեսիջներ հաղորդելու յուրահատուկ ձև:

Հալածանքի ձևն ու ոճը ոչ միայն տնտեսական վեճի, այլև քաղաքական վրեժի տեսք են ստացել: Հալածանք է սկսվել մի հայրենասեր բարեգործի նկատմամբ, որը խուսափելով հանդերձ քաղաքականությունից, միշտ բնութագրվել է իր անկախ, ինքնուրույն և ազգային գործելաոճով: Փաստորեն հետապնդվում է անկախ ու ինքնուրույն ձեռներեցության ու ազգային գործունեության բուն փորձն ու գաղափարը, երբ սփյուռքահայ գործարարը մի կողմից չի համաձայնեցնում իր ազգային բարեգործական գործողությունները, իսկ մյուս կողմից չի “կիսվում” իր բիզնեսով տեղական քրեա-օլիգարխիկ համակարգի հետ և այդ իսկ պատճառով սկսվում է ենթարկվել բռնությունների: Հետապնդվում է նաև ազատագրված տարածքներում ներդրում անելու առաջին փորձը` կանխելու համար նման ներդրումների հոսքը դեպի այդ տարածքներ:

Այս գործում առկա կամայականությունների առատությունը, ներառյալ Նարեկ Հարությունյանի կալանքի իրականացումը, լկտի կերպով մատնում է Հայաստանի հանրապետության արդարադատության չգործող համակարգի սնանկ էությունը և ենթակայությունը վերևից թելադրվող հրահանգներին:

Նարեկ Հարությունյանի գործը թույլ է տալիս անել մի քանի հստակ հետևություններ.

Սին է այն ակնկալիքը, թե քրեա-օլիխարխիկ համակարգի հետ համագործակցության ճանապարհը կարող է հանգեցնել նրա որակական փոփոխմանը: Հայաստանում ներկայումս գոյություն ունեցող բռնատիրության պայմաններում որևէ իմաստավոր ազգային, բարեգործական և տնտեսական գործունեություն կարող է ծավալվել միայն ի հաշիվ քրեա-օլիխարխիկ համակարգի ուժեղացման, իսկ իրականացվել՝ միայն այդ համակարգի կողմից գաղափարական ու առավել ևս նյութական բոլոր միջոցների կոշտ հսկողության ու «հարկման» պայմաններում:

Սփյուռքի, որպես «կթան կովի» պատկերացումը պետք է փոխարինվի նրա, որպես նոր Հայստանի գործուն շինարարի և մարտիկի պատկերով: Անհրաժեշտ է ոչ միայն զրկել կեղեքիչներին սփյուռքի նյութական ու բարոյական աջակցությունից, այլև ուղղել սփյուռքի տնտեսական ներուժը և բարեգործական մասնակցությունը դեպի Հայաստանի և սփուռքի առողջ ուժերի միացյալ դիմադրություն, անհնազանդություն ու պայքար` ինչպես այս մասնավոր գործի պարագայում, այնպես և քրեա-օլիգարխիկ համակարգի լիակատար կազմաքանդումը ապահովելու նպատակով:

Նարեկ Հարթունյանիի գործը վերջին կաթիլը պետք է դառնա Սփյուռքի առողջ ուժերի համբերության բաժակում: Մնացածը կանի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում