Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Կըմբոստանա՞ մեզանից յուրաքանչյուրն արդյոք…. Blog

Մարատ Յավրումյանն այսօր իր բլոգում գրում է.

Ստեֆան (Շտեֆան կամ Ստեփանոս) Հեսսելի «Ըմբոստացեք»-ն էի նայում կամ թերթում, ավելի շուտ` կարդում։ Արժեր, ժամանակն իզուր չէր, առավել ևս, որ անելու բան էլ չունեի, ավելի շուտ՝ անելու բան անելու զահլա չունեի։ Պատկերացրեք, երբեմն այդպես էլ է լինում, երբ թքած ունես ամեն ինչի վրա, վայելում ես միայն կարդալու հաճույքը, ու կարդացածն էլ իրոք արժանի է, դուրս գալիս է։ Ջա՜ն եմ ասել։ Բայց «ջան»-ի մասին չէի ուզում։

Ըմբոստության մասին էր, ինչպես վերնագրից կռահեցիք (բնօրինակով՝ INDIGNEZ VOUS!, գերմաներենով՝ Empört Euch!)։ Ըմբոստության, որը զայրույթից էր գալիս, իսկ զայրույթն էլ` հուսահատությունից, իսկ հուսահատությունն էլ փոխել, ամեն ինչ փոխել` պարզ ու մարդկային, երեխայական ու բնազդային ցանկությունից, ոչ անգամ ցանկությունից։ Մոտավորապես ծծկեր երեխայի լացի տրամաբանությամբ, պարզապես լացի գործիքին հասուն տարիքում այլընտրանքի շատ ավելի մեծ հնարավորություններ են առաջարկվում։

Հեսսելն իր «Ըմբոստացեք»-ը Դիմադրության շարժման սեփական օրինակով էր պատմում՝ Հեսսելը նրա ակտիվ մասնակիցներից էր, նաև Դիմադրության շարժման էությունը, գաղափարը տարածող գաղափարախոսներից։

Նա բոլորին, հիմնականում երիտասարդներին, կոչ էր անում ըմբոստանալ, նայել ու փորձել տեսնել ու հասկանալ և ինչ-որ մի բան անել, չնստել ու չսպասել, շարժվել, փոխել։ Հետաքրքիր էր, որ խրատական տոնով չէր այս ամենը, տեսեք, մենք` երիտասարդներս, ժամանակին ինչեր էինք անում, դուք, հիմա անբան …

Չէ, ավելի նուրբ էր ու ավելի խորը։ Մոտավորապես՝ ժամանակին ֆաշիզմն էր, այն բոլորի աչքի առջև էր, տեսանելի, շոշափելի, շատ ավելի հեշտ էր Դիմադրության շարժումը տեղ հասցնել, որովհետև կարելի էր շոշափել, թե ինչին էին ընդդիմանալու` ի վերջո։ Հիմա շատ ավելի բարդ է ու խճճված և ոչ այնքան միանշանակ, բայց դրանից դիմադրության արժանի երևույթները չեն անհետանում, դրանք պարզապես բնույթով են այլ, ինչպես և այլ են պետությունները, հասարակությունները, ի վերջո՝ մարդիկ, որոնք էլ պիտի ըմբոստանան։ Այլ են նաև էլիտաները, որոնք և ստեղծում են ըմբոստության արժանի խնդիրները։ Հենց խնդիրների ներկայացման մեջ էր փոքրիկ այս գրքույկի ամբողջ «չամիչը»։ Այն եվրոպական էր, ավելի շուտ՝ ֆրանս-գերմանա-եվրոպական։

Կարդում ես ու նախ` ապշում, հետո` զարմանում, հետո փորձում հասկանալ, հետո կարդացածի շուրջ իրական պատկերներ են գալիս, գոնե գերմանականի մասով, հետո ֆիլմերից կադրեր՝ արդեն ֆրանսիականի մասով, ու հետո հասկանում ես, թե մարդիկ «օդի մեջ» չեն գրում, գրում են այն, ինչով ապրում են, ինչով ուզում են ապրել, ինչն իրոք ուզում են փոխել, որովհետև իրենց են ուզում, իրենց կյանքն են ուզում, իրենց ապագան ու իրենց երեխաների ապագան են ուզում փոխված տեսնել։ Հետո էլ՝ ամբողջ մարդկությունը։

Ամբողջ մարդկությանը մի կողմ թողնենք, ես, միգուցե, ֆրանս-գերմանա-եվրոպական չեմ ուզում։ Ես ուզում եմ այն, ինչ ես եմ ուզում, որպես երեխա եմ ուզում, ես ֆրանս-գերմանա-եվրոպական չեմ մեծացել ու վատ էլ չեմ մեծացել։ Սրա շուրջ արժե մտածել, թե չէ` «ինտեգրվել կամ որդեգրել, կամ ընդունել, կամ տեղայնացնել, կամ… եվրոպական արժեքներ» հաստատ կհասցնենք, եթե, իհարկե, հ/կ չես ու այդ ամենին մակերեսայնորեն, ավելի շուտ՝ այլ առաջնայնություններով չես նայում։ Դե, հասկացաք, ինչ նկատի ունեի` «քյառթու միսիոներությունը»։

Մեկ այլ կողմ էլ կա այս ամենում՝ հենց գրքի առկայությունն ու գերմաներեն խմբագրականը ու նախաբանում խմբագիր/թարգմանիչների հիմնավորումը, թե շատ ուզեցինք թարգմանել գերմաներեն, որ գերմանախոս զանգվածին հասանելի լինի այն, ինչ Հեսսելն է ասում, որ գերմանախոսները նույնպես կարողանան կարդալ կարևոր հնչող կամ թվացող, կամ իրոք կարևոր՝ հասարակական շարժեր, զարգացումներ, միտումներ բացատրող կամ դեռ բացատրելիք գաղափարներ։ Վերաբերմունքը զգացի՞ք։

Հետաքրքիր էր, որ ինչ-որ ուղեցույց չէր՝ Հեսսելի ասած «անգլոսաքսոնական», թե ինչպես պետք է տարածել «ժողովրդավարական արժեքները», ինչպես հեղափոխություն անել։ Գոհ եմ ուղեցույցներից, ուղեցույց` ինչքան ուզեք, երևանյան առաջին տարիներին քուչի ուղեցույց էի սովորում։ Դե, պիտի ինչ-որ կերպ քուչում յոլա գնայի, մինչև հասկացա, որ կարելի է և թքած ունենալ քուչի ու իր ուղեցույցի վրա։

Հեսսելն ուրիշ բան էր առաջարկում, իհարկե, նա դա «ֆրանս-գերմանա-եվրոպական» էր պիտակում, բայց այն համամարդկային, ավելի շուտ մարդկային-գիտակցված-բնազդային է։ Ապրել այնպես, որ արժանավայել լինի, արժանավայել քո ու ուրիշների համար, ապրել սեփական հաշվին, ոչ ուրիշների, խաղաղ ապրել՝ հոգում ու նյութական աշխարհում, առանց բռնության ըմբոստանալ ու աշխարհն ավելի լավը դարձնել, հեռուն նայել։

Կհարցնեք, իհարկե, պիտի հարցնեք` իսկ ինչո՞ւ ըմբոստանալ, ինչի՞ վրա զայրանալ։

Հեսսելն ասում էր՝ պտտվեք ու նայեք աջ ու ձախ, փնտրեք ու հաստատ կգտնեք։ Դե, որ կգտնենք` դա հաստատ, բայց կզայրանա՞նք արդյոք, կուզենա՞ նք ըմբոստանալ, կուզենա՞ մեզանից յուրաքանչյուրը …

Երկուշաբթի առավոտ, Մարատ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում