Thursday, 04 06 2026
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմել են Տիգրան Սարգսյանին

«Ժառանգություն» խմբակցությունը առաջարկով դիմել էր ՀՀ կառավարությանը` Մարտի 1-ի զոհերի հարազատներին եկող տարվա բյուջեից 500 միլիոն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ` հիմնավորելով, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ նրանք դարձել են պետական մարմինների «ոչ իրավաչափ գործողությունների» զոհ: Կառավարությունն էլ մերժել էր այդ առաջարկը` պատճառաբանելով, թե համոզված չէ, որ զոհերի մահը ոչ իրավաչափ գործողությունների հետևանք է եղել:

Թեև կառավարությունը մերժել է փոխհատուցում հատկացնել, այնուամենայնիվ, Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակ են հղել Տիգրան Սարգսյանին:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցի ժամանակ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, հետևյալ կերպ է բացատրել իրենց այդ նախաձեռնությունը. «Իմաստ ունի նրա համար, որ վարչապետը չիմանա, թե մենք ոչինչ չգիտենք։ Մենք ամեն ինչ էլ գիտենք, ամեն ինչից էլ տեղյակ ենք, հասկացրեցինք նամակով, որ Մարտի 1-ի սպանությունները բացահայտված է, իրավաչափությունը` ինքը ասում է բացահայտված չէ, մենք պնդում ենք, որ բացահայտված է, ինչի մասին է խոսքը»:

Նա նկատի ունի Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը այն մասին, որ մարտյան դեպքերի ժամանակ կիրառվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոց, որից մահացել է երեք քաղաքացի: Այս դեպքում ինչպե՞ս է վարչապետը կասկածում ոչ իրավաչափության հանգամանքի վրա, հարցնում են մարտի 1-ի զոհերի հարազատները։

Անդրադառնալով փոխհատուցման վերաբերյալ կառավարության մերժմանը` «Մարտի 1» հասարակական կազմակերպության փոխնախագահը նշել է, թե իրենց համար այն զարմանալի չէր։ «Եթե կառավարությունը որոշեր փոխհատուցել մեզ, ապա ինքնըստինքյան կընդուներ, որ մեր որդիները մահացել են հենց իրենց մեղքով», – նկատել է Քլոյանը։

Երկուշաբթի օրը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, Հատուկ քննչական ծառայութան քննիչ Վաղինակ Ջանազյանը հանդիպելու է լրագրողների հետ:

«Եթե միայն ասելու է` «ես նոր եմ ղեկավար, ես պետք է ուսումնասիրեմ գործերը», եթե երեք տարի ու կես Վահագն Հարությունյանը դեռ ուսումնասիրում է, իսկ նոր ղեկավարը նույնպես մի երեք, չորս, հինգ տարի էլ պետք է ուսումնասիրի, այդպիսով ուզում են քնեցնել մեր գործը»,- ասաց Սարգիս Քլոյանը` ամփոփելով. – «Ես ոչ մի ակնկալիք չունեմ, որ կբացահայտվի, կամ փոխհատուցում կտան։ Ես մի հույս ունեմ` և Եվրոդատարան, և իշխանափոխությունից հետո ամեն ինչ կբացահայտվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում