Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 32-ամյա մի կին և հայտնել, որ ընկերը ռեստորանային համալիրներից մեկում խաբեությամբ իրենից վերցրել է 20 գ կշռով և 300.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթա`:
Նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել կնոջ շղթային տիրացած ընկերոջը:
Կատարվում է հետաքննություն:











































