ABC հեռուստաընկերության ավստրալացի ռադիոհաղորդավար Ռիչարդս Գլովերը Գինեսի ռեկորդ է սահմանել` հարցազրույց վարելով 24-ժամ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդավարի հարցերին, որոնք, Գինեսի ասոցիացիայի ներկայացուցիչների պայմաններով, չպետք է կրկնվեին, պատասխանել է գրող Փիթեր Ֆիթցսիմոնսը: Հարցազրույցն ավարտվել է առավոտյան ժամը ութին: Զրուցակիցները վերջում հայտնել են, որ երկուսն էլ ահավոր հոգնել են:
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր Իսպանիայում. լրագրող Պեդրո Ռուիսի հարցազրույցը տևել է «ընդամենը» 12 ժամ:









































