Saturday, 13 06 2026
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Իվանիշվիլին «Վրացական երազանքի» բացման ժամանակ խոսել է «Վարդերի հեղափոխության» դրական և բացասական կողմերից (տեսանյութ)

News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնած «Վրացական երազանք» շարժման շնորհանդեսը, որին ներկա է գտնվել մոտ 5000 մարդ։

Իր ելույթում Իվանիշվիլին նշել է, որ 2003 թվականին Վրաստանում իրականացված «Վարդերի հեղափոխությունը» որոշակի հաջողություններ է բերել Վրաստանին. «Դա մասնավորապես վերաբերում է ոստիկանության ոլորտում արված բարեփոխումներին։ Սակայն դրա հետ մեկտեղ քաղաքացիական հասարակությունը կոշտ ձևով հեռացվել է պետական ղեկավարումից, խախտվել է տեղական ինքնակառավարման համակարգը, ամենուրեք տիրում է էլիտար կոռուպցիա։ Վրաստանում ամենուրեք խախտվում են մարդկանց իրավունքները։

Առողջապահության ոլորտում չի իրականացվել որևէ լուրջ բարեփոխում։ Անուշադրության է մատնվել նաև վրացական մշակույթը։ Հազարավոր մարդիկ բանտերում գտնվում են անմարդկային պայմաններում։ ԶԼՄ-ների մեծ մասը գտնվում է կախյալ վիճակում և ապատեղեկացնում է հասարակությանը։ Դատական համակարգը թափանցիկ չէ։ Երկրում նախադրյալներ չկան միջին խավի ձևավորման համար։ Ինտենսիվորեն աճում է գործազրկությունը։ Ծայրահեղ դրություն է առաջացել գյուղերում, որոնք աղքատանում և ամայանում են։ Ժողովրդագրական ցուցանիշի անկումը մեր հաջորդ սերնդին սպառնում է ազգային աղետով։

Իշխանությունները փորձում են վարկաբեկել Վրաց ուղղափառ եկեղեցուն։ Նրանց վարած քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը ներքին հակամարտության բորբոքումն է և Վրաց ուղղափառ եկեղեցու վարկաբեկումը։ Եթե չլիներ պատրիարքի իմաստունությունը, ապա անխուսափելի կդառնար բախումը ժողովուրդների և կրոնական փոքրամասնությունների միջև։

2008 թվականի օգոստոսյան պատերազմը մեծ հարված հասցրեց Վրաստանին։ Վրաստանի տարածքի զգալի մասն օկուպացված է։ Հազարավոր հարկադիր վերաբնակներ ապրում են սարսափելի պայմաններում։ Ընդ որում, միջազգային կազմակերպությունների նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կարելի էր խուսափել այդ հակամարտության էսկալացիայից: Ավելին, հնարավոր էր անգամ խաղաղ բանակցությունների հաջող զարգացումը, եթե չլինեին մեր իշխանությունների ծանր սխալները»։

Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 2-4-ը։ Հեղափոխության հիմնական մոտիվը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումն էր։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում