Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է դառնալու Վոլֆգանգ Նիրսբախը: Դա տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբեր ամսին, երբ կազմակերպության ներկայիս նախագահ Թեո Ցվանցիգերը վաղաժամ կլքի իր զբաղեցրած պաշտոնը:
Նշենք, որ 61-ամյա պաշտոնյան ավելի վաղ եղել է լրագրող, իսկ այժմ հանդիսանում ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նիրսբախը այդ պաշտոնի միակ թեկնածուն է, այդ իսկ պատճառով նրա նշանակման վերաբերյալ ոչ մի կասկած չկա:







































