Գերմանիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է մի մարդու, ում մեղադրում են 6 սպանությունների և մեկ սպանության փորձի աջակցելու մեջ, որոնք բոլորը իրականացվել են անցած ամիս բացահայտված նեոնացիստական խմբի կողմից:
Ոստիկանությունը հայտնում է, որ մեղադրյալը 36-ամյա Մաթիաս Դ.-ն է, որին ձերբակալել են այսօր առավոտյան, իր տանը: Ոստիկանությունը այժմ միևնույն տարածքում որոնողական աշխատանքներ է կատարում երեք բնակարաններում, որոնցից մեկը պատկանում է մի կնոջ, որը ևս ենթադրվում է խմբին օգնելու մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, քննիչները կարծում են, որ «Ազգային սոցիալիստական ընդհատակյա կուսակցություն» կոչվող խումբը, սկսած 2000 թվականից, սպանել է ինը թուրքերի և հույների, նաև ոստիկանության 22-ամյա աշխատակցուհու:
Ենթադրվում է նաև, որ խումբը երկու ռումբային հարձակումների և 14 բանկային գործողությունների հեղինակ է:









































