Իրանի Հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյան կիրակի օրը հայտնել է, որ Իրանը չի պատրաստվում ԱՄՆ-ին վերադարձնել իր ռազմական ուժերի գրաված ամերիկյան հետախուզական սարքը:
Գվարդիայի ղեկավարի տեղակալ, գեներալ Հոսեին Սալամին պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ Իրանի օդային տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի արած խախտումը «թշնամական գործողություն էր», և նախազգուշացրել է, որ «ավելի մեծ» պատասխան կլինի Իրանի կողմից: Նա չի հստակեցրել է, թե ինչ է պատրաստվում անել Թեհրանը:
Սալամին ասել է. «Ոչ ոք չի վերադարձնում ագրեսիայի խորհրդանիշը այն կողմին, որը ձգտում է գաղտնի և երկրի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հատուկ տեղեկություն գտնել»:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Սալամին հետախուզական սարքի գրավումը հետախուզական և տեխնոլոգիական պայքարում համարում է Իրանի հաղթանակը և ԱՄՆ-ի պարտությունը: