Sunday, 07 06 2026
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է

Ընդամենը գոլորշի է բաց է թողնում

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը բավական լուրջ կադրային փոփոխություններ է կատարել իշխանական համակարգում` նախագահի աշխատակազմի ղեկավար է պաշտոնանկ արել, քաղաքապետ է փոխել, ոստիկանապետ է նշանակել, ճանապարհային ոստիկանության պետ է ձերբակալել, վերջապես իր ամենահավատարիմ զինակիցներից մեկին՝ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահի պաշտոնից ազատելով նշանակել է ՀՀԿ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ: Փեսային՝ Միքայել Մինասյանին ազատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ գործուղելով ՀՀԿ շտաբ՝ ապահովելու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ «քաղաքակիրթ» հաղթանակը:

Չնայած փոփոխությունների այդ շղթային, որ կատարում է Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո, նրա կադրային քաղաքականությունը չունի հստակ և հանրության համար հասկանալի տրամաբանություն: Դրա մասին են վկայում նրա, այսպես ասած, նշանակած նոր կադրերը, որոնք որևէ կերպ եղանակ չեն փոխել իշխանական համակարգում: Իսկ եթե եղանակի փոփոխություն չկա, ապա Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունն արժեք չունի, առավել ևս, որ, համենայն դեպս առայժմ, չունի հանրայնորեն ընկալելի տրամաբանություն: Այդ քաղաքականության մեջ առկա է ընդամենը քաղաքական տրամաբանությունը, այն էլ՝ զուտ ներիշխանական համատեքստում:

Սերժ Սարգսյանի իշխանական բուրգն ակնհայտորեն նմանվում է եռացող կաթսայի, որի բերանը Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ ստիպված է բացել` գոլորշին թողնելու համար: Բայց կաթսայի բովանդակության փոփոխություն նա առայժմ չի կարողանում կատարել այնպես, որ դրա պարունակության համը փոխվի: Սակայն «գոլորշին բաց թողնելը» Սերժ Սարգսյանի համար ելք չէ: Փորձելով հավասարապես բավարարել իր իշխանական համակարգի տարբեր թևերին՝ Սերժ Սարգսյանը կարծես թե բացարձակապես ազդեցություն չունի գազօջախի վրա և չի կարող թուլացնել կամ ուժեղացնել կաթսայի կրակը: Իսկ գոլորշի հնարավոր է բաց թողնել ընդամենը որոշակի ժամանակահատվածում, քանի որ եթե կրակի ուժգնությամբ եռքը շարունակվում է, ապա հետևանքը լինում է անցանկալի: Սերժ Սարգսյանի կադրային փոփոխությունները ընդամենը ժամանակավոր խնդիրներ են լուծում և չեն լուծում ամենակարևոր խնդիրը` վերահսկողությունը գազօջախի հանդեպ:

Սերժ Սարգսյանի դիրքը շահեկան է, կամ նույնիսկ կարելի է ասել՝ բախտը բանում է զուտ այն պատճառով, որ գազօջախի հանդեպ միանձնյա վերահսկողություն ոչ ոք չունի, և ամեն մի կոճակը հայտնվել է արտաքին կամ ներքին մի սուբյեկտի ենթակայության կամ վերահսկողության տակ: Հենց դրա շնորհիվ է, որ գոնե կաթսայի կափարիչը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի տնօրինության տակ: Բայց քանի որ դա ժամանակավոր գործիք է, դրա տնօրինությունն էլ աստիճանաբար դառնում է բավականաչափ բարդ և ծանր բեռ Սարգսյանի ուսերին, որը տանելու համար անպայմանորեն անհրաժեշտ է «խոհանոցում» առավել լուրջ քայլերի գնալ և փորձել վերահսկողություն սահմանել հենց գազօջախի հանդեպ՝ կարգավորելով կրակի թեժությունը: Սերժ Սարգսյանն անկասկած գիտակցում է այդ խնդիրը, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կաթսան նրանից այնքան մեծ ուշադրություն է պահանջում` պահանջում է ձեռքն անընդհատ պահել կափարիչի վրա, որ Սարգսյանին ժամանակ չի մնում որևէ այլ քայլ կատարել գազօջախի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում