Ւսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի առավոտյան հարվածել են Գազայի շրջանը, ինչի արդյունքում վիրավորվել են 12-ամյա աղջիկ և նրա հայրը: Այս մասին, Associated Press-ի հաղորդմամբ, հայտարարել են տեղական իշխանությունները:
Իսրայելական հրթիռը հարվածել է գրոհայինների տունը, սակայն ներսում մարդ չի եղել: Ըստ իսրայելցի զինվորականների հայտարարության՝ նրանք գրոհել են զենքի արտադրության գործարանը՝ ի պատասխան պաղեստինցի գրոհայինների գործողությունների, ովքեր Իսրայելի հարավային տարածքի վրա մի քանի հրթիռ էին բաց թողել:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իսրայելցի զինվորականները մի քանի անգամ հրթիռակոծել են Գազայում գտնվող գրոհայինների տարածքները:







































