Կլիմայի փոփոխման ՄԱԿ համաժողովի ղեկավարը հայտարարել է ապագայում ածխաթթու գազի արտանետումների կրճատման շուրջը համաձայնության գալու մասին: Համաժողովը տեղի էր ունենում Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դուրբանում հավաքված պատվիրակներին դիմելիս ՀԱՀ արտաքին գործերի նախարար Մայտե Նկոանա-Մաշաբանեն հայտարարել է, որ համաժողովի մասնակիցները կլիմայի հարցի շուրջը նոր պայմանագիր կազմելու պարտականություն են վերցրել իրենց վրա:
ՀԱՀ-ը մինչ այդ նախազգուշացրել էր, որ գլոբալ տաքացման խնդրի լուծման նպատակով ստեղծված բազմակողմանի համակարգը չի հանդուրժի ևս մեկ բանակցային անհաջողություն:







































