«Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնում չորեքշաբթի օրը կներկայացվեն 2011 թ. ընթացքում կատարված աշխատանքները: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, դա աննախադեպ է պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի լուծման մեջ:
Կենտրոնի տնօրենի խոսքով, շեշտադրումը լինելու է սոցիալական պաշտպանության ոլորտի արդիականացված տեղեկատվական համակարգերի ներդրումը»:
«Նախորդ մեկ տարում հիմնական խնդիրն էր նոր սերնդի համակարգերի ներդրումն իրականացնելը: Դա առաջին հերթին ենթադրում է ինտեգրացիա բոլոր հնարավոր տեղեկատվական բազաների միջև»,- ասաց Հայկ Չոբանյանը` հավելելով, որ դա պետք է առաջնեկը լինի, որի օրինակով պետք է զարգանա պետական տեղեկատվական համակարգը:








































