Երկրորդ անգամ Արգենտինայի նախագահ ընտրված Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները երդման արարողության է ներկայացրել երկրի նոր կառավարությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վարչապետ է նշանակվել Խուան Մանուել Աբալ Մեդինան, որը մինչ այդ ղեկավարում էր հասարակական կապերի նախարարությունը: Ամադո Բուդուն դարձել է երկրի փոխնախագահ, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Էրնան Լորենսինոն:
Գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարությունը գլխավորել է Նորբերտո Յաուարը: Կառավարության մյուս անդամները մնացել են իրենց պաշտոններում:
Հիշեցնենք, որ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները երկրորդ անգամ նախագահ է ընտրվել հոկտեմբերի 23-ի ընտրությունների արդյունքներով:









































