Կանանց թենիսի աշխարհի 18-րդ ռակետ Դոմինիկա Ցիբուլկովան մասնակցել է սլովակյան Novy Cas ամսագրի կազմակերպած մերկ ֆոտոսեսիային.
«Սկզբում ես հուզվում և ամաչում էի, բայց կամաց-կամաց հունի մեջ ընկա: Նկարներն ինձ շատ դուր եկան: Կարծում եմ` նմանատիպ ֆոտոսեսիաներում ոչ մի վատ բան չկա»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերում է սլովակյան մամուլը:
Այդ ֆոտոսեսիային մասնակցելու դիմաց թենիսիստուհին ստացել է 100.000 եվրո:









































