«Շաբաթ օրը Ցխինվալում հանրության հետ հանդիպման ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է իր հրաժարականի մասին»,– հաղորդում է BBC-ն:
Երկրի ղեկավարի պարտականությունները դեկտեմբերի 11-ից ժամանակավորապես կիրականացնի վարչապետ Վադիմ Բրովցևը: Այդ մասին հայտարարել է Կոկոյտին, ով նաև կոչ է արել քաղաքացիներին մարտի 25-ին մասնակցել երկրի նախագահական ընտրություններին:
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ Հարավային Օսիայի գործող իշխանություններին հաջողվել է կանխել երկրում ծրագրվող հեղափոխությունը: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը Հարավային Օսիայի միակ ռազմավարական դաշնակիցն է, և իրենք ոչ ոքի թույլ չեն տա փչացնել երկու երկրների հարաբերությունները:











































