«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 9-ի առավոտյան ոստիկանության ծառայողները Փարաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Զ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել են «ՏՏ» ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ԱԿ» ինքնաձիգ` 30 փամփուշտով լիցքավորված պահունակով և 5 գրամ կանեփանման զանգված:
Վերջինիս տանը հարակից շինություններից հայտբանբերվել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ` պահունակով, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «Պերֆեկտա FBI8000» գազային ատրճանակ և «Բայկալ» օդամղիչ հրացան, իսկ ավտոտնակից` սպորտային վերնազգեստ, սև կտորից պատրաստված 2 դիմակ, 5,45 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի 1 գոտի:
Հայտնաբերված կանեփանման զանգվածն ու զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական ու դատաձգաբանական փորձաքննությունների:
Արտակ Զ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:










































