Sunday, 14 06 2026
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդի 100-րդ նստաշրջանին

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, դեկտեմբերի 5-7-ը Ժնևում ՄԱԿ գրասենյակում կայացել է Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդի 100-րդ հոբելյանական նստաշրջանը, որը համընկել է կազմակերպության 60-ամյակի հետ:

Խորհրդի նստաշրջանի բարձրաստիճան սեգմենտին մասնակցել է ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, դեսպան Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի ընդհանուր քննարկման շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, որում բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը միգրացիայի ժամանակակից խնդիրներին արդյունավետ արձագանքելու ուղղությամբ:

Իր ելույթում Վահրամ Կաժոյանը ներկայացրել է Հայաստանում միգրացիայի կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես Սահմանային կառավարման համակարգի ներդրումը, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի կիրառումը:

Նշվել է, որ Հայաստանի միգրացիայի պետական գործակալության կից հիմնվել է Միգրանտների օժանդակության կենտրոն, որը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն արտասահմանում աշխատանք փնտրողների համար:

Կաժոյանը կարևորել է միգրանտների ծագման երկրների և ընդունող երկրների միջև համագործակցության ամրապնդումը, վիզային ռեժիմի բարելավումը` ապօրինի միգրացիայի դեմ պայքարի և օրինական միգրացիայի խրախուսման առումով:

Դեկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը մասնակցել է նաև 1951 թ. Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի 60-ամյակին և 1961 թ. Անքաղաքացիության կրճատման վերաբերյալ կոնվենցիայի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պատվիրակություններ մոտ 145 պետություններից, այդ թվում 4 փոխվարչապետ, 60 նախարար և փոխնախարար, արտաքին և ներքին գործերի նախարարությունների և միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներ, մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ:

Հանդիպմանը ՀՀ պատվիրակության ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծել է Ֆ.Նանսենի անգնահատելի դերը 1915թ. հայոց ցեղասպանության արդյունքում հազարավոր փախստականներին տարբեր երկրներում ապաստան գտնելու գործում:

Իր ելույթում Վահրամ Կաժոյանը շեշտել է, որ ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը ստիպեց հազարավոր մարդկանց լքել իրենց բնակավայրերը` դառնալով փախստականներ:

Ադրբեջանի ագրեսիայի, էթնիկական զտումների եւ ատելություն սերմանելու արդյունքում հայազգի բնակչությունը ստիպված էր ամբողջությամբ լքել այդ երկիրը, և 1988թ. ի վեր Հայաստանն ապաստանլ է ավելի քան 400 հազար փախստականի:

Պարոն Կաժոյանը ներկայացրել է փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես անդրադառնալով նրանց բնակարանային ապահովման խնդիրներին եւ այդ նպատակով Երևանում կայացած դոնորների միջազգային խորհրդաժողովին:

Նա նաև հնչեցրել է փախստականների բնագավառին վերաբերվող Հայաստանի կառավարության կողմից ստանձնելիք հանձնառությունները:

Հանդիպման մասնակիցներն ընդունել են նախարարական կոմյունիկե, որում անդրադարձել են աշխարհում փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի բարելավման ռազմավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում