Ազատության հրապարակում այսօր մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված երթը:
Ազատության հրապարակ է ժամանել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Արամ Մանուկյանը իր ելույթում անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին` նշելով, որ ինքը կցանկանար ավելացնել ևս երկու կետ, որ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է իրավունք ունենա իր երկրի տերը լինել և իր երկրի քյալլագյոզներին երկրից քշելու իրավունք ունենա: Նա նաև նշել է, որ ակցիայով իրենք միանում են աշխարհի բոլոր երկրներում տեղի ունեցող ակցիաներին:
Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան:
Ոստիկանները մոտեցել են Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին և հորդորել են երթի ընթացքում պահպանել կարգուկանոնը ու վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:








































