Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շփման գծի ողջ երկարությամբ իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանությունը:









































