Պակիստանյան «Թալիբան» շարժումը պաշտոնապես հաստատել է երկրի պաշտոնական իշխանությունների հետ բանակցությունների փաստը:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, բանակցային գործընթացի մասին հայտնել է Մաուլվի Ֆարիկ Մուհամեդը` «Թալիբանի» առաջնորդներից մեկը:
Նրա խոսքերով, բանակցությունները հաջողությամբ են ընթանում: Մուհամեդը պատմել է, որ կողմերը հավանաբար մոտ ժամանակներս ստորագրելու են խաղաղ համաձայնագիր: Մուհամեդի հայտարարությունը բանակցությունների առկայության փաստի մասին առաջին պաշտոնական հաստատումն է. ավելի վաղ դրա մասին խոսում էին միայն իսլամիստների շրջանում անանուն աղբյուրները:










































