ՄԱԿ-ի որոշմամբ դեկտեմբերի 10-ը ֆուտբոլի համաշխարհային օրն է, որը ոչ միայն «միլիոնների խաղ» է, այլև կենսակերպ:
Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումներում, որոնք հայտնաբերվել են չինական աղբյուրներում, այն կոչվել է Ցու Չյու, որը թարգմանաբար նշանակում է «հրել ոտքով»: Ֆուտբոլ խաղալը չինացի զինվորներին հնարավորություն էր տալիս պահպանել իրենց ֆիզիկական լավ վիճակը:
Կան ենթադրություններ, որ ֆուտբոլը սկիզբ է առել սաքսոնական վայրի խաղերից` 8-րդ դարում: Կռվից հետո նրանք մարտի դաշտում ոտքերով սկսում էին հարվածել մրցակցի զինվորների` կտրած գլուխներին:
Խաղի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել. եղել են դարպասներ և դարպասպահներ, խաղը զինվորների համար եղել է իրենց ֆիզիկական լավ վիճակը պահպանելու միջոց, այն հայտնի է եղել դեռևս 3000 տարի առաջ, իսկ ցանցը դարպասներում օգտագործվել է 1891 թվականից:









































