Հոլիվուդի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, շատերը կարծել են, թե հերթական ֆիլմն է նկարահանվում, սակայն հանցագործի մոտ իսկական զենք է եղել: Նրա գործողությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ: Լոս Անջելեսի ոստիկանությունն առայժմ նրան չի գտել:
FilmLA ընկերությունը, որը Հոլիվուդում նկարահանումներ կատարելու թույլտվություն է տալիս, բացառել է, որ հանցագործը որևէ առնչություն ունի կինոստուդիայի հետ:
Հանցագործի ինքնությունը դեռ պարզված չէ: Ոստիկանությունը փորձում է պարզել հանցանքի դրդապատճառները:











































