Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Բջնի գյուղում իրար են բախվել «ԶԻԼ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































