Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հորդառատ անձրևների պատճառով տասնյակ հազարավոր մարդ ստիպված է լքել բնակության վայրը:
Ինչպես հայտնում է BBC-ն, երկրում անօթևան են մնացել մոտ կես միլիոն մարդ: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը խոստացել է տուժածներին տրամադրել է ֆինանասական օգնություն:
«Մինչև Սուրբ Ծնունդ մենք պետք է տրամադրենք 500-ից 1500 դոլար փոխհատուցում»,-ասել է նա:
Օդերևութաբանները Կոլումբիայի այս ջրհեղեղը կապել են «լա-նինյա» երևույթի հետ, երբ Խաղաղ օվկիանոսի վերին շերտում գրանցվում է նորմայից ցածր ջերմաստիճան: