ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել կազմակերպությանը, որ ԱՄՆ-ի անօդաչու հետախուզական սարքը մուտք է գործել իսլամական հանրապետության տարածք: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
«Իրանը պատրաստ է վճռական գործողությունների` ի պատասխան ԱՄՆ-ի: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած մի շարք պրովոկացիոն ու գաղտնի գործողությունների վրա»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մահամմադ Խազային:









































