1975թ. այս օրը Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները ստացավ ամուսնու Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Անդրեյ Սախարովը ծնվել է 1921թ.-ի մայիսի 21-ին: 1942թ. ապագա գիտնականը գերազանց ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1937թ. նա ստանում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում:
Սախարովին հաջողություն է բերում ջրածնային ռումբի հայտնագործումը:
1953-1968թթ. նա աշխատել է միջուկային զենքի կատարելագործման վրա:
Անդրեյ Սախարովը հայտնի է ոչ միայն որպես միջուկային ֆիզիկոս: Մեծանուն գիտնականը ճանաչված է որպես կոմունիստական աշխարհում ազատականացման կողմնակից: Նրա մանիֆեստը կոչ էր անում միավորել ամերիկյան և խորհրդային ռեսուրսները, վերացնել գրաքննությունը և քաղաքական հետապնդումները, որի համար գիտնականը աքսորվեց Գորկի:
Յոթամյա կալանքից հետո,1986թ. նրան ազատ են արձակում:
Անդրեյ Սախարովը մահացել է 1988թ. դեկտեմբերի 14-ին:











































