Ամանորի գալուն ընդառաջ` հայաստանյան գրեթե բոլոր թատրոնները, բացառությամբ Երևանի կամերային թատրոնի և Պետական կամերային երաժշտական թատրոնի, ներկայացնում են ամանորյա երաժշտական ներկայացումներ երեխաների համար:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-29-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Մեծ անտառի զավակները» ներկայացումը, որի հեղինակն է Լեսլի Ռիչարդսոնը:
Իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկները կկարողանան դիտել «Ոսկի քաղաքը» (Հովհաննես Թումանյան) մանկական զվարճալի ամանորյա ներկայացումը:
Ներկայացումները թատրոնում կցուցադրվեն դեկտեմբերի 24-ից:










































