Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ, Անվտանգության գծով Իրանի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Մոհամադ Իսմաիլ Կովսերին զգուշացրել է համայն աշխարհում ԱՄՆ-ի ռազմական բազաների վրա հարձակման հնարավորության մասին.
«Այդ ամենը կրում է ինքնապաշտպանական բնույթ։ Եթե Իրանի օդային սահմանը խախտած ամերիկյան ինքնաթիռը մարտական լիներ, ապա իրավիճակն ընդհանրապես այլ կլիներ։ Իրանը համայն աշխարհում հարձակում կգործեր ամերիկյան ռազմաբազաների վրա»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Իրանի արևելքում ընկել է ամերիկյան անօդաչու լրտես ինքնաթիռ։










































