Դեկտեմբերի 8-ին և 9-ին Շոտլանդիայում տեղի ունեցած ավելի քան 70 մետր վայրկյան արագությամբ փոթորկի պատճառով առնվազն 70 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության: Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, քամու պատճառով փակվել են մի շարք մայրուղիներ, կամուրջներ և երկաթուղիներ: Բացի այդ, դադարեցրել են աշխատանքները գործնականում բոլոր պետական հաստատությունները, դպրոցները, գրադարանները, սպորտային և մշակութային հաստատությունները: Տեղի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին դուրս չգալ փողոց, եթե դրա համար խիստ անհրաժեշտություն չկա:
Զոհերի մասին տեղեկություն առայժմ չկա, սակայն ոստիկանությունը և փրկարարներն այժմ փնտրում են 3 զբոսաշրջիկների, որոնք մեկ օր առաջ դուրս են եկել զբոսնելու և չեն վերադարձել:










































