Կաթոլիկ եկեղեցին պետք է հարկ մուծի անշարժ գույքի համար, եթե ունի այդպիսին Իտալիայի տարածքում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իտալիայի կոոպերացիաների և երկրում ինտեգրման հարցերի նախարար Անդրեա Ռիկկարդիին: Խոսքն այն հաստատությունների մասին է, որոնք հաշվառված են որպես ոչ առևտրական, սակայն իրականում հանդիսանում են եկամտի աղբյուր:
Օրինակ՝ եկեղեցին հարկ չի վճարում, երբ իրեն պատկանող հյուրանոցում եկեղեցի է լինում: Այդպիսի օբեկտների թվին են դասվում ֆրանսիական խոհանոցի Eau Vive ռեստորանը և չորսաստղանի Eau Vive հյուրանոցը:
Գործակալությունը նշում է, որ միայն Հռոմում այդպիսի օբյեկտների հարկային եկամուտը կարող է հասնել 25.5 մլն եվրոյի:
Եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց պատկանող օբյեկտների մեծամասնության գործնական ակտիվությունը ունի բարեգործական նպատակ: Վատիկանի դատավոր Ջուզեպպե դելլա Տորրեի խոսքերով՝ եկեղեցին ազատված է հարկերից այնպես, ինչպես ցանկացած ոչ առևտրական կազմակերպություն:
Եկեղեցու նկատմամբ հարկերը խստացնելու միջոցառումները կառավարության կոշտ տնտեսական քաղաքականության մի մասն են: Վարչապետ Մարիո Մոնտին խնդրել է իտալացիներին հաշտվել հարկերի և թոշակային տարիքի բարձրացման հետ, որպեսզի երկիրը կարողանա մարել պարտքերը և խուսափել դեֆոլտից:











































