Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք գնդապետ Օնուր Դիրիքը համացանցում տեղադրել է թուրքական բանակի և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև տեղի ունեցած մարտերից մեկի մասին պատմող տեսանյութ։
Նշվում է, որ մարտը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում։ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին PKK-ի գործած հարձակման արդյունքում սպանվել էր 12, վիրավորվել էր 17 և առևանգվել 8 զինծառայող։ Տեսանյութում պատմվում է այս հարձակումից 5 ամիս անց նույն վայրում տեղի ունեցած բախման մասին:
Այդ մարտում փոխգնդապետ Օնուր Դիրիքը եղել է գումարտակի հրամանատարը։











































