Ավելի քան հարյուր ավտոմեքենա իրար են բախվել Չինաստանի արագընթաց ավտոմայրուղում: Մահացել է մեկ մարդ, մի քանիսը հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով:
Ականատեսների խոսքերով՝ վթարի պատճառ է հանդիսացել սառը անձրևը. վարորդները չեն կարողացել արգելակել սայթաքուն ճանապարհին:
Ինչպես հայտնում է Росбалт գործակալությունը, դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Երթևեկությունը դադարեցվել է, առաջացել են խցանումներ:
Հայտվում է, որ ծառերը նույնպես վայր են ընկնում: Վթարվել են նաև էլեկտրահաղորդման գծերը, և խափանվել է էլեկտրամատակարարումը: