Կիևի Շևչենկոյի շրջանի դատարանը ևս մեկ քրեական գործի շրջանակներում հինգշաբթի օրը որոշում է կայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալության մասին: Այս գործը կապված է «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիայում նրա գործունեության հետ: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
Գործի շրջանակներում Տիմոշենկոյին մեղադրում են պետբյուջեից 405,5 միլիոն դոլար հափշտակելու, կազմակերպության շահույթի ավելի քան 165 միլիոն դոլարը թաքցնելու և ավելի քան 5,8 միլիոն դոլարի հարկ չվճարելու մեջ:











































