Ավստրալիացի երկու բժիշկներ ասել են, որ աշխարհի 95.000 կաթոլիկ միանձնուհիները պետք է սկսեն հակաբեղմնավորիչներ օգտագործել:
Գիտնականները գտնում են, որ հաբերը կօգնեն միանձնուհիներին պաշտպանվել կրծքի, արգանդի և այլ տեսակի քաղցկեղներից:
Առաջարկը հրապարակվել է բժշկական ամսագրում՝ գիտնական բժիշկներ Կառա Բրիթի և Ռոջեր Շորթի կողմից: Վիճակագրությունը հաստատում է նրանց առաջարկի կարևորությունը: Այն կանայք, ովքեր երեխաներ չեն ունենում, հղիության և կրծքով կերակրելու պակասի պատճառով, ավելի հաճախ են դաշտանային ցիկլ ունենում, ինչի հետևանքով մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Daily News-ը գրում է, որ քաղցկեղի վտանգն ավելի քիչ է անգամ այն կանանց մոտ, ովքեր ավելի քան մեկ երեխա ունեն, կամ իրենց առաջին երեխային ունենում են երիտասարդ տարիքում, և ովքեր կերակրում են կրծքով:
Մահացությունն այն կանանց շրջանում, ովքեր օգտագործում են հաբերը, 12 տոկոս է, մինչդեռ այդ թիվն ավելի է բարձր է այն կանանց մոտ, ովքեր հակաբեղմնավորիչներ չեն օգտագործում: Հակաբեղմնավորիչները կարող են 50 տոկոսով կրճատել արգանդային քաղցկեղով հիվանդանալու վտանգը:










































