Մալավիի կառավարությունը կվերանայի միասեռականների մասին օրենքը:
Արդարադատության նախարար Էֆրայիմ Շիումը հայտարարել է, որ, ի պատասխան հասարակական կարծիքի, անպայման կվերանայի միասեռականներին վերաբերող օրենքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ ամեն կերպ պաշտպանելու է արվամոլների ու լեսբիների իրավունքները:
BBC-ն նշում է, որ նախկինում Մալավիի երկու արվամոլներ դատապարտվել են 14 տարվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով միջազգային հանրության քննադատությունը, նրանց ազատ են արձակել: